Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական կայքի՝ Հայաստանում 2020-ի նոյեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ գործազրկությունը պաշտոնապես նվազել է 2%-ով։ Աշխատանք չունի 61 հազար մարդ:
Միեւնույն ժամանակ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակն աճել է 3,6 անգամ. գործազուրկ է 3 միլիոն 488 հազար մարդ։
Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի նոյեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ Հայաստանում նվազել է 67,7%-ով՝ մինչեւ 1,4 հազար մարդ։