Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ օդանավաշինարարական միավորված կորպորացիան հրապարակել է հինգերորդ սերնդի առաջին սերիական կործանիչի՝ Су-57-ի՝ նախապատրաստական վերջին աշխատանքներն ու փորձնական թռիչքի պահը նկարագրող փոքրիկ տեսանյութ:
Су-57-ն արտադրվել է Ամուրի Կոմսոմոլսկի՝ Յուրի Գագարինի անվան ավիացիոն գործարանում: «Սուխոյ» ընկերության մշակած եւ միանգամայն նոր հարթակի վրա կառուցված կործանիչն առաջին ռուսական ժամանակակից ռազմական օդանավն է:
Օդանավի փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2010-ին:
Су-57-ը նախատեսված է հակառակորդի բոլոր տեսակի օդային, ցամաքային եւ ջրային թիրախները խոցելու համար եւ ընդունակ է հաղթահարել հակաօդային պաշտպանության համակարգը: