Ըստ ռուսական «Իզվեստիա» պարբերականի՝ ՌԴ Շինարարության եւ բնակարանային կոմունալ տնտեսության նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ դիմել է Հասարակական պալատ՝ առաջարկելով կրճատել բազմաբնակարան շենքերում թույլատրված աղմկոտ վերանորգման (շինարարական) աշխատանքների օրերի քանակը, քանի որ համավարակի պայմաններում դրանք խանգարում են տանը հեռավար աշխատանք կատարողներին:։
Օրինագիծը հաստատվելու դեպքում նմանատիպ աշխատանքները կթույլատվեն շաբաթվա միայն երեք օր (օրինակ, երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ):
Ներկայում աղմկոտ շինարարարական աշխատանքներ կարելի է իրականացնել օրվա մեջ ութ ժամ, շաբաթվա վեց օրը՝ բացի կիրակիից, եւ տոնական օրերից: