Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Եվրոպայից Իրան ժամանողները ստիպված կլինեն երկու շաբաթ ինքնամեկուսանալ, նույնիսկ եթե նրանց թեստը բացասական լինի: Դրա մասին հայտնել է Իրանի առողջապահության ոլորտի պաշտոնյան:
Այլ տարածաշրջաններից, ներառյալ հարեւան երկրներից՝ ժամանողները նախքան երկիր մուտք գործելը պետք է թեստի բացասական պատասխան ունենան: