Ըստ «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ արհեստների նախարարության գրանցումների համաշխարհային տվյալների բազաների վարչության տնօրեն Ֆարզադ Ազիզին հայտնել է, որ պատմական բնակավայր Օրաման եւ Իրանի Հյուսիս-Հարավ երկաթգիծն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
Քրդստան եւ Քերմանշահ նահանգների արանքում ընկած Օրամանը, որի զբաղեցրած 303 հազար տարածքում 700 գյուղ կա, իբրեւ կենտրոնացած մարդաբնակ վայր շատ կարեւոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսանկյունից:
Նույնքան կարեւոր է Իրանի Հյուսիս-Հարավ խոշորագույն երկաթուղին, որի երկարությունը 1400 կիլոմետր է։