Ըստ հնդկական Business Standard պարբերականի՝ վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զուգահեռներ է անցկացրել 1930-ականների հետ եւ ասել, թե միջազգային խնդիրների լուծման ձախողումն էր, որ ժամանակին հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Covid-19 համաճարակի եւ աճող տնտեսական անհավասարության պատճառով ստեղծված լարվածության պայմաններում ռիսկ կա, որ աշխարհը հայտնվի «բոլորն ընդդեմ բոլորի» հակամարտության մեջ:
«Այսօր, հուսով եմ, այսպիսի գլոբալ թեժ հակամարտությունը սկզբունքորեն անհնար է», — ասել է Պուտինը ու զգուշացրել, որ «իրավիճակը կարող է դառնալ անկանխատեսելի եւ անվերահսկելի»: