Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին եւ «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միխայիլ Պավլովը քննարկել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) կառուցումն արագացնելու հարցը:
Ջալալին եւ Պավլովը մտքեր են փոխանակել Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ տրանսպորտային միջանցքի կառուցման ճանապարհին խոչընդոտները վերացնելու վերաբերյալ,- հայտնում է IRNA- ն:
Նրանք կարեւորել են երկու երկրների երկաթուղային ցանցերի միացումը եւ համագործակցության ընդլայնումը:
INSTC- ն Հյուսիսային Եվրոպան Իրանով, Ադրբեջանով եւ Ռուսաստանով կապելու է Արեւելյան Ասիային: Երկաթուղային բազմաչափ ցանցն ունենալու է 7200 կմ երկարություն։ Գործարկումից հետո այն հնարավորություն կտա փոխադրելու տարեկան 10 մլն տոննա ապրանք եւ երեք մլն ուղեւոր: