Ըստ ռուսական «Սպուտնիկ» գործակալության՝ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020-ի ամռանը երկիրը երեք անգամ եղել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին:
«Հունական նավատորմը տեղակայված էր Արեւելյան Միջերկրական ծովի ափին եւ շատ դեպքերում մոտենում էր թուրքական նավատորմին: Մեր բոլոր զինված ուժերը՝ սկսած ռազմական օդանավերից մինչեւ սահմանապահ զորքեր, պատրաստ էին ցանկացած զարգացման»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը:
Պանագիոտոպուլոսը նշել է, որ Հունաստանը փոփոխություններ է անելու ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրում:
Քննարկվում են համագործակցության ընդլայնման եւ պայմանագրի երկարացման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները եւ շուտով նոր որոշումներ կընդունեն:
Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միչոտակիսը հայտարարել է, որ երկիրը պետք է ավելացնի ռազմական ծախսերը:
Հունաստանի 2021-ի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ 5 անգամ ավելացել է՝ դառնալով 2,5 միլիարդ եվրո:
Rafale կործանիչների հետ մեկտեղ հույները կգնեն նոր ֆրեգատներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կարդիականացնեն նավատորմը եւ ավիացիան: