«Չնայած Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ավելի քան 30,000 հայ շարունակում է խաղաղ ապրել այնտեղ, նրանց հետքը դժվար է գտնել»,- գրում է Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող The National պարբերականի լրագրողն ու հավելում, որ կիրակի օրով Բաքվի միակ հայկական եկեղեցին փակ է գտել։
«Պետական մի պաշտոնյա առաջարկեց այցելություն կազմակերպել, բայց համայնքի գոյության նշաններ չկային: Ադրբեջանում մնացած հայերից շատերն իսլամ են ընդունել եւ ադրբեջանցիների հետ ընտանիք կազմել։ Եթե նույնիսկ նրանք կան, հայկական ինքնություն չի պահպանվել»:
Այսուհանդերձ՝ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս ասել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հայերին համարում է իր քաղաքացիներ, եւ պնդել, որ ցանկանում է հայերին վերադարձնել «իրենց գիրկը»:
«Չկա մեխանիզմ, առանց մեխանիզմի դուք չեք կարող համոզել մարդկանց, որ նրանք պետք է լինեն ձեր քաղաքացիները»,- ասում է իրավապաշտպան Անար Մամադլին, որն Ալիեւի կառավարությունը երկուսուկես տարի բանտարկել էր:
«Մենք պետք է հասկանանք, որ ունենք երկու տարբերակ՝ ձգձգել այս հակամարտությունը կամ հաշտեցման գործընթաց սկսել: Հաշտության համար մենք չենք կարող կրկնել նրանց [հայերի] սխալները։ Այս հաղթանակը չպետք է վերածվի խնդրի հաջորդ սերնդի համար»: