Ըստ «Gazeteduvar» գործակալության՝ Թուրքիայում Քրդերենի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին պաշտոնական կարգավիճակ տալ:
Նամակում նշվում է, որ նախորդ դարասկզբից ուծացման ենթարկվող քրդերենը ոչնչացման շեմին է, ինչը հանցագործություն է մարդկության դեմ:
Քրդերենի հարթակը Թուրքիային կոչ է արել միասնաբար ընդդիմանալ դրան: