Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ նոր նախագծեր է պատվիրել Ստեփանակերտում եւ Արցախի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնակելի ֆոնդ ստեղծելու եւ տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար:
Նախատեսվում է կառուցել Ասկերանում ՝ 246, Մարտունիում՝ 130 բնակարանով բազմաբնակարան շենքեր, Մարտունու շրջանի Վարանդա գյուղում՝ 100 առանձնատնով բնակելի թաղամաս, Ասկերանի Աստղաշեն համայնքում՝ 150 տուն:
Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն: