Ըստ վրացական «Առաջին ալիք»-ի՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի արտգործնախարարները Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացված գործընկերների հետ խորացված համագործակցության մասին համատեղ նամակ են ուղղել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին, ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, ինչպես նաեւ ԵՄ արտգործնախարարներին:
Արեւելյան գործընկերության մասին երեք երկրների գլխավոր ուղերձն այն է, որ ԵՄ-ն հավակնոտ գործընկերների համար պետք է նոր հնարավորություններ ընձեռի մերձեցման առումով, ինչպես նաեւ ամրապնդի քաղաքական երկխոսությունը տնտեսական եւ հատածաձեւ ինտեգրման, ընդհուպ ԵՄ-ի ներքին շուկա աստիճանական եւ ամբողջական ինտեգրման համար: