«Բայդենի վարչակազմը պետք է հեռանա ավանդական այն ֆավորիտիզմից, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ունեն Հայաստանի նկատմամբ եւ պետք է ավելի հավասարակշիռ դիրք բռնի Երեւանի եւ Բաքվի հանդեպ»,- ամերիկյան The National Interest պարբերականում գրում է ուկրաինացի քաղաքագետ, Ջոն Հոփքինսի համալսարանի արտաքին քաղաքականության ինստիտուտի ոչ ռեզիդենտ անդամ Տարաս Կուզիոն։
Նրա կարծիքով՝ Նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմը լավ հնարավորություն ունի թերթելու Հարավային Կովկասում ԱՄՆ գործունեության էջը:
«Նախ՝ չի կարելի բացակա լինել տարածաշրջանից, անհրաժեշտ է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը, մի քայլ, որը կողջունեն ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ, չնայած բարդ հարաբերություններին, Թուրքիան»,-գրում է ուկրաինացի քաղաքագետն ու նկատում, որ «Ադրբեջանը կողջունի Բայդենի վարչակազմի աջակցությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: