Իսրայելական «Մագեն Դավիթ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ առողջապահության նախարարության «Մագետ ավոտ վե-իմաոտ» («Հայրերի ու մայրերի պաշտպանության») ծրագրի շրջանակում փետրվարի մեկին ավարտվել է ծերանոցների, սոցիալական բնակելի համալիրների կենվորների եւ աշխատակիցների համապարփակ պատվաստումը։
Այսպիսով Իսրայելը դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը հասցրել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամբողջովին պատվաստել տարեցներին եւ նրանց սպասարկող անձնակազմին: