Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Խորասան նահանգի Մաշհադի քաղաքում, «Էհյա Դարմանե Պիշրաֆթե» ընկերությունում, թոքերի արհեստական օդափոխման նոր սարքի արտադրական գծի բացմամբ Իրանն ընդգրկվեց թոքերի արհեստական օդափոխման՝ առանց օդախտանակի կիրառման սարքեր արտադրող հինգ երկրների շարքում:
Ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Բեհֆարմոգադամը նշել է, որ նախատեսում են տարեկան արտադրել մինչեւ 3000 սարք, ինչի շնորհիվ երկրի տնտեսությանը լրացուցիչ 60 միլիոն եվրոյի շահույթ կապահովեն, մանավանդ, որ ընկերությունն արտահանման արտոնագիր է ստացել:
Համավարակի սկզբից ի վեր ընկերությունն արտադրական հզորություններն ավելացրել է վեց անգամ՝ օրական թողարկվող 5 սարքի փոխարեն արտադրելով 30-ը: Չորս ամսվա ընթացքում արդեն 2000 սարք է հատկացվել բժշկական կենտրոններին ու հիվանդանոցներին: