ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանն այն երկրների ցանկում չէ, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը (կրկնակի չափաբաժին) անցնելուց հետո։