Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Դանիել եպս. Ֆինդիկյանը նամակ է ուղարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին։
Այն Սպիտակ տուն է ուղարկվել Բայդենի երդմնակալությունից անմիջապես հետո: Թեմակալ առաջնորդն իր նամակում անդրադարձել է ամերիկահայ համայնքի մտահոգություններին ու սպասումներին, որոնց առանցքում Հայաստանն ու Արցախն են։
Տ. Դանիել եպս. Ֆինդիկյանը հատուկ մատնանշել է Արցախի ճանաչման հարցը, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Նա ընդգծել է, որ ամերիկահայերին հուզող կարեւոր հարցերից է նաեւ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների անվտանգությունը։
Առաջնորդն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրավիրել է Նյու Յորքի Ս. Վարդան Առաջնորդանիստ Մայր տաճար՝ իր ներկայությամբ պատվելու այն:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։