Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ) հայտնել է, որ 2021 թվականի ամռանը, անվտանգ հանգիստ ապահովելու համար, Հունաստանի իշխանությունները ծրագրում են COVID-19-ի դեմ պատվաստել զբոսաշրջային գոտիների բնակչությանը եւ զբոսաշրջության ոլորտի աշխատողներին:
Հունաստանն ամենօրյա պատվաստվողների թվով ԵՄ 27 պետությունների թվում հինգերորդ տեղում է: Հունվարին պատվաստվել է 269,1 հազար մարդ՝ ծրագրվածից գրեթե 70 հազարով ավելի: Երկու չափաբաժինն ստացել է ավելի քան 40 հազար քաղաքացի:
Իշխանությունների գնահատումամբ՝ ամռանը կպատվաստվի բնակչության շուրջ մեկ երրորդը:
Նշվում է պատվաստումների նկատմամբ Հունաստանի ոչ տիպական մոտեցումը. պատվաստում են ե՛ւ երկրի մայրցամաքային մասում, ե՛ւ հեռավոր կղզիներում, ե՛ւ գյուղերում, որտեղ երբեւէ կորոնավիրուսի բռնկում չի եղել: