Ըստ «Ֆրանս պրես» գործակալության՝ Ֆրանսիան Գերմանիային կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ համատեղ կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունից՝ ի նշան բողոքի ընդդիմադիր գործիչ եւ Պուտինի գլխավոր քննադատ Ալեքսեյ Նավալնու ձերբակալության:
«Մենք միշտ ասել ենք, որ այդ ենթատեքստում բավական մեծ կասկածներ ունենք սույն նախագծի վերաբերյալ»,- հայտարարել էր Ֆրանսիայի՝ Եվրոպական գործերով նախարար Կլեմենտ Բոունը «France Inter» ռադիոյի եթերում:
Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրներ, օրինակ, Լեհաստանը, քննդատաել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի գաղափարը, հայտարարելով, որ դա գազի կրիտիկական մատակարարման առումով ավելի կխորացնի Գերմանիայի եւ ԵՄ-ի կախվածությունը Ռուսաստանից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորում է շարունակել նախագիծը։ Այդ ուղղությամբ աշխատանքները վերսկվսել են դեկտեմբերին՝ ամերիկյան պատժամիջոցների կիրառումից գրեթե մեկ տարի անց:
Բոունի խոսքով՝ եվրոպական առաջնորդները ծանրութեթեւ են անում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները՝ ընդդիմության եւ օրերս դատարանի որոշմամբ ազատազրկված Նավալնու հանդեպ Պուտինի հալածանքների եւ դրա դեմ բողոքի ցույցերի դուրս եկած հարյուրավոր մարդկանց բերման ենթարկելու կապակցությամբ:
Նախարար Բոունին հավելել է, որ, անշուշտ, վերջնական որոշումը Գերմանիայինն է, քանի որ գազատարը Գերմանիայի տարածքում է: