ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության գոտում «Ֆորպոստ» եւ «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի միջոցով հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների պահպանման վերահսկողություն է իրականացնում:
Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից անընդհատ պատկերներ են ստանում, վերլուծում ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, արձանագրում կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը:
Համատեղ կենտրոնը հերթափոխով տեղեկատվության է հավաքում պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ, ամփոփում եւ ստուգում դրանք, դիտարկում ցանկացած բողոք: