Ուկրաինայի ընդդիմությունը հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկու իմպիչմենթի գործընթացի մեկնարկի մասին՝ վերջինիս կողմից «Ուկրաինա 112», News One, «ԶԻԿ» հեռուստաալիքների եւ դրանց սեփականատիրոջ՝ ընդդիմադիր հարթակի պատգամավոր Տարաս Կազակի դեմ պատժամիջոցներ մտցնելուց հետո:
Ըստ ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականի՝ երեկ երեկոյան այդ բոլոր ալիքները դադարեցրին եթերային հեռարձակումները:
«Ընդդիմադիր ճակատ» կուսակցոթյան կուսխորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը Զելենսկու այդ որոշումը անօրինական ու ցինիկ է համարել:
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ աջակցում է խոսքի ազատությանը, իսկ պատժամիջոցների կիրառումը բացատրել է ռուսական քարոզչության դեմ պայքարով:
Գործող նախագահին պաշտպանել է նաեւ նախկին նախագահ Պետր Պորոշենկոն՝ նշելով, որ Զելենսկին գործում է ի շահ Ուկրաինայի: