Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Մյանմայի զինվորական կառավարությունը ինտերնետ-պրովայդերներին կարգադրել է ժամանակավորապես արգելափակել «Facebook» մուտքի հնարավորությունը՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջումից մի քանի օր անց աճող բողոքների ֆոնին:
Որոշ տվյալներով, արգելափակումը կտեւի մինչեւ փետրվարի 7-ի կեսգիշեր:
«NetBlocks» համացանցային մոնիթորինգի տվյալներով՝ Մյանմայում արգելափակված են նաեւ Instagram-ը, հաղորդագրությունների փոխանակման «WhatsApp» եւ «Facebook Messenger» ծառայությունները:
Ըստ «Bloomberg»-ի՝ «Facebook»-ի մամուլի քարտուղարը տեղի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերականգնել կապը՝ չսահմանափակելով մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու եւ շփվելու իրավունքը: