Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավոր է համարում է Հայաստանից արտահոսքը, սակայն ներգաղթի ակնկալիք էլ միշտ ունի:
«Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», -ասել է Զարեհ Սինանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ չվերթները բացվելու առաջին օրն ավելի շատ մարդ եկել է, քան գնացել, Սինանյանն ասաց, թե թվերին ծանոթ չէ: «Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, եւ դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել»։