Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, թե պետական մարմինները զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով, որը կպաշտպանի Արցախի սահմանները:
Բալասանյանը հերքել է լուրերը, ըստ որոնց Ստեփանակերտի պետական շենքերին ադրբեջանական դրոշներ են փակցվելու, Արցախի պաշտպանության բանակն էլ կազմալուծվելու է: Նա անհիմն է համարել նաեւ Ստեփանակերտի թաղամասերը կամ Ասկերանի գյուղերից մեկը ադրբեջանական ընտանիքներով բնակեցնելու լուրը: