ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի եւ պղպեղի ներկրման դեկտեմբերի 14-ի ժամանակավոր սահմանափակումները: Այս բանջարեղենղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել:
Ըստ ռուսական «5 TV» գործակալության՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա:
Հայաստանը ՌԴ լոլիկի արտահանման ծավալով 8-րդ երկիրն է՝ տարեկան 23000 տոննա արտադրանքով: