Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկայում նախնական առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Քննարկումները [այցի կազմակերպման վերաբերյալ] շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը: