Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան դեռ վաղ է համարում ԵԱՏՄ դիտորդ երկրներ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի` կառույցի անդամ դառնալու մասին խոսելը:
«Մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք այդ երկրների հետ համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման շուրջ»,- միջկառավարական նիստից հետո կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում հավելել է Մալկինան:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի հիմնադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու որոշման մասին հայտարարել է 2013-ի սեպտեմբերի 3-ին: