Ինչպես հայտնում է «Ապոլոգիա պրոտեստա» կայքը Մոսկվայում ձերբակալել են ՕՄՕՆ-ի համազգեստով պերֆորմանսի 25 մասնակցի։ Լուսանկարիչ Օլգա Լիսովսկայան պատմում է, որ ակցիայի անցկացման համար մասնակիցներն ունեցել են Օմոնի համազգեստներ՝ առանց տարբերիչ նշանների։ «Մենք ձյան վրա գրեցին «ազատություն» բառը եւ կանգնեցինք նրա շուրջ, ցույց տալով ինչպես է պաշտպանում ոստիկանությունն ազատությունը։ Դա շատ կարճ տեւեց։ Հետո փոխեցինք շորերը եւ գնացինք դեպի ավտոբուսի կանգառ։ Մոտեցան ոստիկանության աշխատակիցները եւ, առանց ներկայանալու, առանց բացատրությունների մեզ ձերբակալեցին»։
Նրանք պաշտպանում էին «ազատություն» բառը
նախորդը