Անկախացման շրջանում Ամերիկան արդյունաբերական հեղափոխության փուլ մտավ: 1790-ականներից սկսած բուռն զարգացում ապրեց արդյունաբերությունը՝ հիմնականում հյուսիսարեւելյան նահանգներում:
Այս հեղափոխության երկրորդ փուլն արդեն զանգվածային արտադրությունն էր, որի ամենացայտուն օրինակն է Հենրի Ֆորդի ավտոարդյունաբերական գործունեությունը:
Ժամանող միգրանտները հիմնականում աշխատուժ էին եւ ներգրավված էին տեխնոլոգիզացված գյուղատնտեսության ոլորտում: Զուգահեռ ընթանում էին ուրբանիզացիայի գործընթացները, կառուցվում էին գործարաններ:
20-րդ դարի առաջին կեսի լրջագույն մարտահրավերն էր մեծ դեպրեսիան, որը սկսվեց 1929-ին բորսայի փլուզմամբ եւ բերեց կառավարության միջամտությանը շուկային: Ֆ. Դ. Ռուզվելտը ստեղծեց մի շարք ինստիտուտներ եւ ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնց շնորհիվ կարգավորվեց բորսայի աշխատանքը, սահմանվեց աշխատավարձի եւ աշխատաժամերի նվազագույն քանակ: Հենց այդ ժամանակ էլ հիմք դրվեց սոցիալական պաշտպանության համակարգին, որը գոյություն ունի առայսօր: