Ռուսական մասսայական ինքնության մեջ գոյություն ունի տարածության մի ընկալում, որում մի կողմից կա հպարտություն, թե ինչքան մեծ է Ռուսաստանը, մյուս կողմից՝ այդ մեծություն կորցնելու վախ:
Թեեւ այս պնդումը չի կարող միանշանակ լինել, սակայն, դրանով է կարելի բացատրել Ռուսաստանի կենտրոնական իշխանությունների՝ երկրի կառավարումը կենտրոնացնելու եւ Մոսկվայում ամուր կենտրոնական ձեռք ունենալու ձգտումը:
1990-ականներին կենտրոնական իշխանության թուլացմանը զուգահեռ ռեգիոններում ստեղծվում էր ուժի վակուում, որը լրացվում էր տեղի քաղաքական, տնտեսական, գործարար եւ քրեական շրջանակների կողմից:
Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո քաղաքական առաջնահերթություն սահմանվեց ռեգիոնների հանդարտեցումը, ինչի ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղավ նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը: