Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի Մզիուրի զբոսայգու նախկին ճոպանուղու շենքը՝ պահպանելով արտաքին տեսքը, կվերածվի ժամանակակից արվեստի ցուցասրահի:
«Նախորդ տարի մենք լիովին ավարտել ենք զբոսայգու վերակառուցումը»,-ասել է քաղաքապետը, հավելելով, որ ճոպանուղու շենքը երկար տարիներ սոսկալի վիճակում էր: Հիմա այն ներսից կվերակառուցվի: Մզիուրիի ժամանակակից արվեստի ցուցասրահը նախատեսվում է շահագործման հանձնել ապրիլին: