Քաշմիրի հետ համերաշխության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն հայտնել է, որ տասնյակ պակիստանյան ձեռնարկություններ ցանկանում են մասնակցել Բաքվի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին, ինչի շուրջ ներկայում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի կառավարության հետ:
Դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանի արտգործնախարարը Պակիստան կատարած այցի ընթացքում պակիստանյան ձեռնարկություններին հրավիրել էր Ադրբեջան:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը համարձակ պաշտպանել են Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ Քաշմիրի ու Ջամմուի տարածքային վեճում Պակիստանի դիրքորոշումը՝ դրա մասին հրապարակայնորեն հանդես գալով միջազգային հարթակներում:
Միջոցառման ընթացքում Քաշմիրի ու Ջամմուի տարածքային վեճի մասին փաստագրական ֆիլմ է ցուցադրվել, ընթերցվել են Պակիստանի ղեկավարների դիմումներն՝ ուղղված Ադրբեջանի ժողովրդին: