ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խումբը զեկույց է ներկայացրել, որի համաձայն «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում՝ Էլ-Մահրա նահանգի Էլ-Հայդի քաղաքում: Պարագլխի տեղակալ Սաադ Աթեֆ ալ Ավլաքին սպանվել է նույն գործողության ընթացքում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 2009-ին Եմենում ձեւավորված «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» խմբավորումը նախորդ տարեվերջին լուրջ խնդիրներ է ունեցել:
2018 թվականի աշնանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը 5-10 միլիոն դոլարի պարգեւատրում էր հայտարարել Բաթաֆիին բռնելուն նպաստող տեղեկության համար:
Մինչեւ 2011-ի սեպտեմբեր խմբավորումը գլխավորել է քարոզիչ Անվար ալ Ավլաքին, որն, ըստ ամենայնի, սպանվել է կառավարական զորքերի հետ մարտում կամ ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով: