Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի Իոնային թերապիայի ազգային կենտրոնը հայտարարել է, թե երկրում եւ տարածաշրջանում առաջին բժշկական կենտրոնն է, որը հագեցած է պրոտոնային եւ ածխածնային թերապիայի տեխնոլոգիաների օգտագործմամբ քաղցկեղի բուժման նորագույն եղանակով։
Կենտրոնն ընդգրկվել է աշխարհում նման տեխնոլոգիաներ կիրառող երկրների յոթնյակում:
Ճառագայթային ուռուցքաբանությունը իոնիզացված (ռենտգենյան, գամմա ճառագայթումով, բետտա ճառագայթումով, նեյտրոնային ճառագայթումով, բժշկական արագացուցիչի միջոցով տարրական մասնիկների ճառագայթափնջերով) ճառագայթային բուժում է: Այն հիմնականում կիրառվում է չարորակ ուռուցքների բուժման նպատակով: