ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն երջանիկ ու հանգիստ է զգում սոցիալական ցանցերից դուրս: Դրա մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում պատմել է Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլերը:
Նա խոստովանել է, որ ամերիկյան առաջնորդին երկար տարիներ անց առաջին անգամ տեսնում է իսկապես չլարված վիճակում:
«Հիանալի է, երբ դուրս ես սոցցանցերից, չես զգում դրանց ներփակ աշխարհի՝ քեզ ուղղված ատելության ներգործությունը»,- Թրամփի խոսքերն է մեջբերում խորհրդական Ջեյսոն Միլերը:
Ըստ Միլերի՝ Թրամփի վիճակի բարելավումը նկատել է նաեւ ԱՄՆ նախկին առաջին տիկինը՝ Մելանյա Թրմափը: