ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 24181 պայթյունավտանգ առարկա:
Ըստ ՌԴ ՊՆ-ի տվյալների՝ նախորդ տարվա նոյեմբերի 14-ից առ այսօր ընդհանուր առմամբ Արցախի իրենց բնակավայրեր է վերադարձել պատերազմի պատճառով տեղահանված 52310 արցախցի: