Ըստ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաեւ հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում:
Արտգործնախարարները դիտարկել են երկկողմ հարաբերությունների առկա իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում: