Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճաղարյանը հայտնել է Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին:
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն 2021-ի փետրվարի կեսերին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:
Զորավարժությունների ընթացքում որոնողա-փրկարարական գործողություններ եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ կանցկացվեն:
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի նախորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները եղել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին: