ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Դոնալդ Թրամփին զրկել գաղտնի տեղեկություններից օգտվելու իրավունքից:
Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը գրում է, որ խոսքը Սպիտակ տան նախկին առաջնորդի՝ հետախուզության ասուլիսներին մասնակցելու իրավունքի մասին է:
Բայդենը CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր կարծիքով Թրամփն աչքի է ընկնում «անկանխատեսելի վարքով», իսկ նման ասուլիսները նրա համար ոչ մի արժեք չունեն:
Ավանդաբար, ԱՄՆ-ում նախկին նախագահներին իրավունք է վերապահված ստանալու հետախուզական ծառայությունների գործունեության վերաբերյալ այն տվյալները, որոնք ստանում է գործող նախագահը: