Diagnostic Robotics ընկերությունը, Իսրայելի առողջապահության նախարարության համագործակցությամբ, ստեղծել է սմարտֆոնի հավելված, որի օգնությամբ հնարավոր է ի հայտ բերել COVID-19-ի ախտանիշերը:
Հավելվածի շնորհիվ բժիշկները կարող են բացահայտել օրգանիզմի՝ լայնածավալ հետազոտության կարիք ունեցող հատվածները:
Հարկ է նշել, որ ստարտ-ափերին հաջողվել է համավարակի ընթացքում ներդրումային ռեկորդներ գրանցել: Ընդ որում՝ առաջին կիսամյակում մեկուկես անգամ ավելի շատ ռեկորդներ են սահմանվել, քան նախորդ տարվա ընթացքում:
Կիբերանվտանգությանը, բժշկության ու կենսաբանական տեխնոլոգիաներին առնչվող ընկերությունները բացառիկ հաջողություններ են արձանագրում եւ նպաստում, որ կորոնավիրուսի դեմ մղվող պայքարն առավել արդյունավետ լինի: