Դանիայի իշխանությունները որոշել են արհեստական կղզի կառուցել Հյուսիսային ծովում:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ արհեստական կղզում տեղակայվելիք քամու գեներատորները պիտի էլեկտրաէներգիայով ապահովեն երեք միլիոն տնային տնտեսության:
Երկրի պատմության մեջ խորոշագույն շինարարական նախագծի արժեքը գնահատվել է 34 մլրդ դոլար:
Ենթադրվում է, որ կղզին էլեկտրաէներգիայով կապահովի նաեւ հարեւան երկրներին: