ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թոքերի արհեստական շնչառության սարքերի ֆինանսավորման նախագծին, հայտնել է, որ հինգն արդեն պատրաստ են եւ շուտով կանցկացվեն կլինիկական փորձարկումներ:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, առաջին անգամ են մշակվում: Սարքերն առաջիկայում կներկայացվեն հանրության ուշադրությանը:
Մրցույթում հաղթած սարքերը մշակող ընկերությունը մասնակցել է ՆԱՍԱ-ի Jet Propulsion Laboratory-ի ծրագրային համակարգի արտոնագրման մրցույթին: Շուրջ 42 երկրի 330 ընկերություններից հաղթել են 28-ը, որոնցից մեկն էլ հայաստանյան ընկերությունն է: