Անցած կիրակի «Դոժդ» հեռուստաընկերության «Շաբաթվա լուրեր» հաղորդման ժամանակ ցուցադրվել է սյուժե Ֆրայբուրգի (Գերմանիա) շքեղ մի ամառանոցի մասին, որտեղ թունավորումից հետո ապրել է Նավալնին իր ընտանիքի անդամների հետ:
Սոցցանցերում այն ծիծաղի ալիք է բարձրացրել, իսկ ամառանոցի սեփականատերը բողոքել է լրագրողներից, որոնք, իր ասելով, ներկայացել էին ուրիշ անունով։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագահ Լեոնիդ Վոլկովը, որին նույնպես ՌԴ իշխանությունները համարում են օտարերկրյա գործակալ, հայտարարել է, որ ամառանոցը Նավալնու համար վարձակալել է ռուսաստանցի վտարանդի գործարար Եվգենի Չիչվարկինը: