Լատվիայում, էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի որոշմամբ, վաղվանից կդադարեցվի ռուսաստանյան 16 հեռուստաալիքի հեռարձակումը:
Դրանց թվում են НТВ-ն իր մի շարք կինոալիքներով, «НТВ Право»-ն, «РЕН ТВ Балтия»-ն, «КВН ТВ»-ն, «Кухня ТВ»-ն, «БОКС ТВ»-ն եւ այլն:
Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդն այդ որոշումն ընդունել է, քանի որ փետրվարի 1-ից Լատվիայում նրանց ներկայացուցիչներն անհայտ են: