Ըստ «Արմենպրես»-ի՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին ադրբեջանական կողմն արգելել էր մտնել վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ:
Դրա մասին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հավելելով, որ նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը՝ 30 մարդուց ոչ ավելի:
«Կիրակի խաղաղապահների միջնորդությամբ կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլեւս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,- նշել է Տեր Վրթանեսը: