Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից Արմենպրեսին հայտնել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 5 գերի։
Գերիներին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն՝ առողջական վիճակը ստուգելու նպատակով:
Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ վերադարձված ռազմագերիները պատերազմից հետո Խծաբերդի տարածքից գերեվարված պահեստազորայիններն են:
Նշենք, որ մինչեւ այս պահը Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել 59 գերի: