Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ մտադիր է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել Հուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունն արագացելու հարցը:
2019-ի փետրվարին Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի սահմանադրական փոփոխություններին, որոնք ամրապնդել են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու երկրի ձգտումները՝ դրանց տալով «Հուսիսատլանտյան ուղու անդառնալիությունը» ձեւակերպումը:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Շմիգալը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ երեքշաբթի համատեղ ասուլիսում հայտարարել է Օդեսայում ՆԱՏՕ-ի հետ համատեղ «Անխախտ տոկունություն» խորագրով զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին:
«Այսօր մենք քննարկեցինք դաշինքի հետ գործնական համագործակցությունը խորացնելու հեռանկարները, նախապատրաստվելու ենք 2021-ի հրամանատարական-շտաբային զորավարժություններին»,-ընդգծել է Ոկրաինայի կառավարության ղեկավարը: