Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ:
ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Արցախ այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի ԱԳՆ՝ մուտքի թույլտվության համար:
Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունն՝ անվտանգության նկատառումներով, փոխանցվում է նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերին։
Հայտերի հաստատումից հետո օտարերկրյա քաղաքացիները մուտքի արտոնագրերը կստանան Երեւանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։
Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։
Վերջին օրերին ընթացքում նշված ընթացակարգով Արցախ են ժամանել օտարերկրյա լրատվամիջոցների եւ միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։