Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկվել է իրանցի կինոռեժիսոր Մաջիդ Մաջիդիի «Արեւ» ֆիլմը:
«Արեւ»-ն ավտոմասերի պահեստում աշխատող 12-ամյա Ալիի մասին է: Պատանին հասակակցիների հետ ժամանակ առ ժամանակ ավտոմասեր է թռցնում: Տեղի հանցաշխարհի ներկայացուցիչները նրանն ավելի լուրջ կողոպուտի մասնակցելու հետաքրքիր առաջարկ են անում:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հայտագրված 93 ֆիլմերից առանձնացվել է 15-ը: