Ամերիկյան կինոակադեմիայի կայքը հայտնում է, որ Օսկարի հավակնորդների թվում են ռուսական երկու ֆիլմ՝ Վիկտոր Կուսակովսկու «Գունդա» փաստագրական ֆիլմը եւ Անդրեյ Կոնչալովսկու «Հարգելի՛ ընկերներ» դրաման:
Գունդա մայր խոզի, գոճիների, երկու կովի, միոտանի հավի եւ նորվեգականան ագարակում ապրող այլ կենդանիների մասին պատմող «Գունդա» ֆիլմը, The New York Times-ի բնորոշմամբ, «նրբագեղ հայացք է կենդանական աշխարհին» եւ բուսակերություն է քարոզում: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը հոլիվուդյան աստղ, բնապահպան Խոակին Ֆենիքսն է:
Կոնչալովսկու ֆիլմը 1962-ին ռուսաստանյան Նովոչերկասկում բողոքի խաղաղ ցույցը գնդակոծելու պատմությունն է: